Սպասում են
‹‹Արցախի ժողովրդի մեծամասնությունը դրական է համարում Բակո Սահակյանի ու Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Բայց, անշուշտ, կան մարդիկ, որ այդ հանդիպման հետ հույսեր չեն կապում››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար, մախկին ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը:
Վերջինս ընդգծեց՝ Արցախում սպասում են, որ Ռոբերտ Քոչարյանը ևս կգնա հանդիպման: ‹‹Գուցե հեռախոսազրույցներ ունենում են Բակո Սահակյանն ու Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չեմ, բայց եթե նրանք հանդիպեին, դա, միանշանակ, դրական արդյունքի կհանգեցնի:
Մի առիթով ասել եմ՝ Տեր-Պետրոսյանը ամենահավասարակշռված նախագահն է, Քոչարյանը՝ ամենամաքսիմալիստը, իսկ Սերժ Սարգսյանը՝ ամենապետականամետը: Եթե ամենահավասարակշռվածը, ամենամաքսիմալիստը և ամենապետականամետը միավորվեն, դրանից կշահի Արցախը››, – ասաց Արթուր Թովմասյանը: