14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Սումգայիթի ջարդերի մասին ֆիլմը ցուցադրվել է արաբերենով

“Սումգայիթ. սովորական ցեղասպանություն” փաստավավերագրական ֆիլմի արաբերեն տարբերակը ցուցադրվեց Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում:

Ցուցադրմանը ներկա էին Եգիպտոսի քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, լրագրողներ եւ եգիպտահայ համայնքի անդամներ:

Ֆիլմի ցուցադրումից առաջ ելույթ ունեցավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, ով, մասնավորապես, ընդգծեց Սումգայիթի ոճրագործության` ադրբեջանական իշխանությունների կողմից նախապես ծրագրված լինելը: Նա նշեց, որ Սումգայիթում, ինչպես նաեւ Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում եւ այլուր իրականացրած հայերի ջարդերի եւ էթնիկ զտումների համար պատասխանատվությունից խուսափելու նպատակով Բաքուն փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը` ստահոդ քարոզչություն տարածելով  Խոջալուի դեպքերի մասին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ