07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վթարի հետևանքով մահացել է Սուրենավանի գյուղապետը

Այսօր՝ մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ, 51-ամյա Վարդգես Ղազարյանը, վարելով ”Լադա Պրիորա” մակնիշի՝ 585 LL 26 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխավան ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հրամանատարի տեղակալ Լևոն Միրզոյանի գլխավորությամբ: 

Տեղում են նաև Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ քննչական խումբը: 

Ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2–րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: 

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ մահացածը Սուրենավան գյուղի գյուղապետն է, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է գյուղապետարանի հաշվեկշռում:

Դեպքի վայր է ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խոդոյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ