‹‹Քոչարյանը Չարենցի ‹‹Երկիր Նաիրի››-ի նման է››
«Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Վարդան Օսկանյանը լիահույս է, որ այդ կուսակցությունը կհասցնի ժողովրդի համակրանքը նվաճել:
«Խոսելով այս կուսակցության մասին՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. ‹‹Նախ պիտի ասեմ՝ այս կուսակցությունների անուններն են տարօրինակ: Եթերային նպատակներ են … սոցիալական ու քաղաքական բովանդակությունը այդ անունների մեջ չի երևում», – ասաց քաղաքագետը:
Քաղաքագետն կոնկրետ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է համարում. Հայաստանում այդպիսի կանխատեսումներ անելն իսկապես բարդ է: ‹‹Կուսակցությունը տարիների աշխատանքով է ստեղծվում, դա ի՞նչ կուսակցություն պիտի լինի: Այստեղ իշխանության բարյացակամությունը կարևոր է: Եթե Բաղրամյան 26-ը դաբրո տա, հնարավոր է, որ լավ լինի››, – ասաց Շիրինյանը:
Կուսակցությունը ԶԼՄ-ներն անընդհատ կապում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ. Լևոն Շիրինյանը չի բացառում, որ այս կուսակվցությունը գա՝ զբաղեցնելու ԲՀԿ-ի տեղը:
‹‹Քոչարյանը Չարենցի ‹‹Երկիր Նաիրի››-ի նման է. կա ու չկա, բայց էլի խոսում են իր մասին: Բայց տեսնում են՝ ակտիվ մասնակցություն չունի քաղաքական գործընթացներում››, – նկատեց քաղաքագետը: