15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

‹‹Ո՛չ, դա հնարավոր չէ››

‹‹Դուք ասում եք ցուցակներում 2,5 միլիոն ընտրող կա: Կան մարդիկ, որ վերջին 6 ամսում չեն եղել երկրում: Մաքրե՛ք ցուցակները: Հիմա ասեմ՝ ինչ է ասում ընդդիմությունը. Եթե խոսքը տեղական ընտրությունների մասին է՝ Երևան, Վանաձոր, Դիլիջան, Իջևան… մշտական բնակչությունն է մասնակցում ընտրությանը՝ այսինքն նրանք, ովքեր վերջին 6 ամիս կամ ավել ապրել է այստեղ: Մնացածին հանում եք մշտական բնակչությունից, բայց թույլ եք տալիս որ գնա, դիմում գրի ու մասնակցի ընտրություններին››, – ԱԺ նիստի ընթացքում ասաց պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Պատգամավորն ընդգծեց՝ այս մեթոդը կարելի է կիրառել ողջ հանրապետության մասշտաբով: ‹‹Ասում ենք՝ նույնն արեք ամբողջ հանրապետությունում, ասում եք՝ ոչ, հնարավոր չէ: Եթե բոլոր բնակավայրերում հնարավոր է, ինչու՞ հանրապետությունում հնարավոր չէ: Դա ուղղակի տեխնիկական հարց է: Հանե՛ք ցուցակներից նրանց, ովքեր վերջին 6 ամսում չեն ապրել հանրապետությունում››, – ասաց Հրանտ Բագրատյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ