26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հովհաննես Սահակյանը խոսեց պաշտոնակնությունների մասին

«Պաշտոնանկությունների  հետ կապված՝ պիտի ասեմ՝ հստակ ինֆրոմացիայի չեմ տիրապետում, բայց եթե կան թերացումներ, կան խնդիրներ, ապա պաշտոնանկություններով երբեմն խնդիրները լուծվում են»,- ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած պաշտոնանկությունների շարքին:

Լրագրողները դիտարկում ներկայացրին՝ նշելով, որ բարձրաստիճան պաշտոնյաները երբեմն պաշտոնանկ են արվում, բայց պատասխանատվության չեն ենթարկվում, ինչպես  օրինակ՝ ԴԱՀԿ ծառայության պետը:

Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Հովհաննես Սահակյանն ասաց.  «Պատասխանատվության մասը շատ ավելի երկարատև գործընթաց է: Եթե կա իրավական որոշակի խնդիրներ, իրավական հետեւանքը կարող է առաջանալ որոշակի գործընացների ավարտից հետո: Հետեւաբար, խոսել պատասխանատվության մասին եւ ասել, որ չկա պատասխանատվություն կամ կլինի-չի լինի, չարժե:  Կարծում եմ՝ դրա մասին կարող ենք խոսել ավելի ուշ»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ