24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Իզուր չէ, որ ՀՀ նախագահը ղեկավարում է շախմատի ֆեդերացիան”. “Голос России”

“Голос России” ռադիոկայանի թղթակից Միխայիլ Շեյնկմանը անդրադարձել է Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը: 

“Վերջիվերջո, իզուր չէ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ղեկավարում է նաեւ երկրի շախմատի ֆեդերացիան: Նա աշխարհաքաղաքականության մեջ էլ իրեն դրսեւորեց իբրեւ գերազանց մարտավար, ինչի համար էլ արժանացավ տարբեր ուժային կառույցների բարյացակամ վերաբերմունքին իր առաջին ժամկետի ընթացքում, եւ, ամենայն հավանականությամբ, կպահպանի այն նաեւ 2-րդ ժամկետի ընթացքում:

Այն դեռեւս չի սկսվել, երդմնակալության արարողությունն ապրիլի 9-ին  կկայանա, սակայն արդեն ակնհայտ է, որ Սարգսյանն իրեն չի դավաճանի, համենայն դեպս` միջազգային հարաբերություններում: Ահա թե որտեղ է օրինակն Ուկրաինայի համար: Հայաստանում ընտրություն չեն կատարում Եվրոպական եւ Մաքսային միությունների միջեւ, այլ վայելում են եւ մեկի, եւ մյուսի հարգանքը: Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, գտնվելով Երեւանում, հենց բոլորի հետ հարաբերություններ պահելու ունակությունն անվանեց “օրինակելի”:

Հայաստանը ձգտում է լինել բոլորի հետ` միաժամանակ մնալով այն, ինչ կա եւ իր տեղում, քանի որ իր նախագահը գիտի` ինչ քայլեր անել եւ ճիշտ է հաշվարկում այցերը: Օրինակ` առաջին աշխատանքային այցը կատարել է Մոսկվա, եւ կարծես թե պարզ չէ` գործող, թե նորընտիր նախագահի կարգավիճակում: Իմաստն էլ նրանում է կայանում, որ առաջինի եւ երկրորդի միջեւ գրեթե ընդմիջում էլ չկա: Պուտինի հետ հանդիպումը հենց այս ընթացքում ապացուցում է, որ հարաբերությունները մշտական են` անկախ նախագահական ժամկետների հերթականությունից: Սակայն պաշտոնապես իր լիազորություններին անցնելուց հետո Սարգսյանն արդեն կարող է մեկնել “ինչ-որ Բրյուսել”` եվ Ռուսաստանին չի նեղացնի, եւ Արեւմուտքի հանդեպ հարգանք կցուցաբերի: 

Սարգսյանը Մոսկվայում է, եւ դա է կարեւորը: Կարիք չկա ստորջրյա հոսանքներ փնտրել, եթե հարաբերություններում ամեն ինչ մակերեւույթին է` հետեւողական եւ կայուն: Ռազմական բազա` երկարատեւ եւ հուսալի, առեւտրաշրջանառություն` առաջին անգամ միլիարդ դոլարով: Ռուսական ներդրումները գերազանցում են երկրի տնտեսությունում ներդրվող ընդհանուր կապիտալի կեսը: Այլ կերպ ասած` ամեն ինչ այնպես է, ինչպես լինում է ստրատեգիական գործընկերների մոտ:

Դժվար թե Սարգսյանի օրոք որեւէ բան փոխվի: Առավել եւս որ ընտրությունների արդյունքների համաձայն` Հայաստանի մեծամասնությանն ամեն ինչ ձեռնտու է: Երկիրը ապրում է, հագնվում է, չի քաղցում, բացառությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի, ով հրաժարվել է սննդից` պահանջելով քվեարկության արդյունքների վերանայում: Եվ միգուցե հենց այդ պատճառով է Սարգսյանը Մոսկվայում, որպեսզի այդ մասին չհիշվի էլ”,-եզրափակում է հոդվածագիրը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ