15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պատիվ ունեմ Հայաստանի և Արցախի համար. Գեներալ Նազո Գաբրիելյան

Սփյուռքի հայ գեներալները շարունակում են արձագանքել գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի) կոչին՝ աշխարհասփյուռ հայ գեներալներին և ռազմական փորձագետներին Հայաստանում համախմբելու` հայության առաջ ծառացած խնդիրների լուծումները և համահայկական բանակի ուղիները գտնելու նպատակով, գրում է  arevelk.am-ը։

«Արևելքի» խնդրանքով Լիբանանի բանակի գեներալ Նազո Գաբրիելյանը, մեկնաբանելով Կոմանդոսի կոչը, ասաց.

«Դժբախտաբար դրսում ապրող գեներալները տեսականորեն են ծանոթ այն ամենին, ինչ տեղի է ունենում Արցախում, տեղում մենք գործնականորեն ծանոթ չենք, մանավանդ գյուղական, դաշտային դիրքերին: Պետք է նախ ծանոթանանք, ուսումնասիրենք:

Անշուշտ, Հայաստանը օգնության կարիք ունի նաև ռազմական ոլորտում, թերևս պետք է ռուսական մարտավարությունը համադրել ամերիկյանի հետ և ավելի մեծ հաջողությունների հասնել: Ես տիրապետում եմ ամերիկյան մարտավարական սկզբունքներին, միշտ առաջնագծում եմ եղել, միշտ հաջողություններ ենք ունեցել, մեր փորձառությունն էլ անպայման պետք կգա Հայաստանին:

Իբրև հայ զինվորական, հայ ժողովրդի հետ եմ, արյանս մեջ է հայությունը, չնայած միշտ օտար պատերազմների եմ մասնակցել, հինգ անգամ էլ վիրավորվել եմ:

Արդեն մեկ ամիս է պաշտոնաթող եմ եղել, և կարծում եմ ճիշտ ժամանակն է հայրենիքին օգնելու, թերևս ժողով անեն, մեզ հավաքեն, միայն կոչով չէ: Կոնկրետ Լիբանանում արդեն երեք պաշտոնաթող գեներալ կա, որոնք կարող են գալ Հայաստան, մյուսները ծառայում են դեռ: Ինքս անձամբ պատիվ ունեմ Հայաստանի և Արցախի համար»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ