15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ զինծառայողները մասնակցում են բազմազգ զորավարժությանը

Հոհենֆելսում (ԳԴՀ) տեղակայված ԱՄՆ ԶՈՒ միացյալ բազմազգ վարժական կենտրոնում ավարտին է մոտենում  «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժությունը, որին 2016թ. մարտի 29-ից մասնակցում է նաև ՀՀ զինված ուժերի 32 հոգանոց բժշկական ստորաբաժանումը: Զորավարժությանը ներգրավված են 16 երկրների ընդհանուր թվով մինչև 5,000 զինծառայողներ:

Զորավարժության ընթացքում հայկական կողմն ապահովել է ՆԱՏՕ-ի չափանիշներով 2-րդ մակարդակի բուժօգնություն և բացազատվել ու առաջին անգամ արտերկրում գործարկվել է ՀՀ զինված ուժերի ամերիկյան ԻՄԵԴՍ (EMEDS) համակարգի շարժական դաշտային հոսպիտալը: Զորավարժությանը մասնակցող ՀՀ ԶՈՒ բժշկական անձնակազմը մարտական գործողությունների հնարավորինս նմանեցված պայմաններում ցուցաբերել է վիրավորների տարհանման, առաջին բուժօգնության տրամադրման, վիրավորների վիճակի կայունացման, վիրահատական միջամտությունների իրականացման և այլ բժշկական անհետաձգելի օգնություն: Զորավարժության ընթացքին հետևելու նպատակով զորավարժության անցկացման վայր է ժամանել նաև Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոդջեսը, ով նաև հանդիպում է ունեցել հայ զինծառայողների հետ:

Նշված զորավարժությանը մասնակցությունը նպաստելու է ՀՀ ԶՈՒ ԻՄԵԴՍ շարժական դաշտային հոսպիտալի անձնակազմի` մարտական պայմաններում անհետաձգելի բուժօգնության ցուցաբերման մասնագիտական հմտությունների խորացմանը և բազմազգ միջավայրում փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը:

13a28d44-6554-4537-ba5f-5699f421bd2d 182c9dec-472b-41dd-b294-96339b07fe58 92b41e63-4d58-4a07-9d47-b30fb7152c54

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ