26 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Տեղահան եղած արցախցիներից շատերը վերադարձել են իրենց տները

«Ընդհանուր առմամբ՝  իրավիճկակը Արցախում համեմատաբար խաղաղ է, բայց հակառակորդը շարունակում է խախտել զինադադարը», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Վերջինս ընդգծեց՝ անկախ ամեն ինչից՝  պաշտպանության բանակն, անշուշտ,  աչալուրջ է ու ջանք չի խնայում  հայրենիքի սահմաններն անառիկ պահելու համար:

«Վիճակը համեմատաբար կայուն է: Եթե համեմատենք ապրիլի մեկից հինգն ընկած ժամանակահատվածի հետ››, – ասաց Դավիթ Բաբայանը:

Անդրադառնալով տեղահան եղած արցախցիներին՝ Դավիթ Բաբայանն ասաց.

«Կան ընտանիքներ, որ արդեն վերադարձել են իրենց տները: Բայց  կան  մարդիկ, որոնց տներն ավերված են: Նրանք, բնականաբար, առայժմ  չեն կարող վերադառնալ: Այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում››, – ասաց Դավիթ Բաբայանը:

Լուսանկարը՝ Սրապիոն Գևորգյանի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ