15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Թալինի ընտրություններում հաղթողի անունն արդեն հայտնի է

Արագածոտնի մարզի Թալինի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի թեկնածու Սարգիս Արամյանը:

Նա ստացել է 1993 ձայն (60 տոկոս): Նրա հիմնական մրցակից, ՀՅԴ-ական Տիգրան Հարությունյանը ստացել է 1036 ձայն (31 տոկոս):  Իսկ «Հայկական Վերածնունդ» կուսակցության թեկնածու Գուրգեն Գրիգորյանը ստացել է 168 ձայն (5 տոկոս): Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Անվավեր է ճանաչվել 70 քվեաթերթիկ:

Նշենք, որ Թալինի քաղաքապետի ընտրություններում 5 296 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 3 305 ընտրող: Աստացվում է՝  մասնակցությունը կազմել է 62 տոկոս:

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ