07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Օսկանյանն անհանգիստ է

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան հանրագրում գրում է. «Հայ ազգային կոնգրեսն ակնհայտորեն հարձակում է սկսել իմ դեմ։ Ենթադրում եմ՝ այն բանի համար, որ հակադարձել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ վերջին հարցազրույցում տեղ գտած քննադատություններին, որոնք փաստացի վերաբերում էին իմ պաշտոնավարման շրջանում Հայաստանի քաղաքականությանը Լեռնային Ղարաբաղի հարցում և Թուրքիայի հետ հարաբերություններում,- գրել է նա ու շարունակել.

-Ասեմ, որ այդ ժամանակահատվածում ես եղել եմ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական գաղափարախոսը, մեր որդեգրած մոտեցումների ու ծրագրերի համահեղինակը և քաղաքականության իրականացնողը։ Այդ բոլորի և ձեռք բերված արդյունքների համար ես հպարտ եմ և պատրաստ եմ պատասխանելու այն քննադատություններին, որոնք կբխեն արտաքին քաղաքական մոտեցումների և ընկալումների տարբերությունից, ինչը և արել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի դեպքում:Ես արհամարհելու եմ ակնհայտորեն ուղղորդված և անձնական վիրավորանք պարունակող հրապարակումները: Իմ համախոհներին էլ խորհուրդ եմ տալիս անել նույնը»:

Հիշեցնենք, Օսկանյանը փաստական տվյալներ էր հրապարակել՝ հիշեցնելով առաջին նախագահին, որ Արցախը բանակցային գործընթացից դուրս մղելու գործընթացը տեղի է ունեցել իր պաշտոնավարման վերջին տարում, մինչեւ Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալը եւ իր՝ արգործնախարար:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ