07 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Կառավարության արտոնությունը կօգնի մասնավոր ընկերությանը մեծացնել արտահանման ծավալները

ՀՀ կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Սպայկա» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգվեց 3 տարով:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը այսօր՝ ապրիլի 15-ին  Կառավարության նիստի ժամանակ նշեց, որ ներդրումային ծրագրի շրջանակում՝ միջազգային բեռնափոխադրումների կազմակերպման և թարմ միրգ-բանջարեղեն արտահանման համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 7.6 մլրդ ՀՀ դրամի չափով` տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար:

«Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել բելգիական և գերմանական արտադրությամբ տրանսպորտային միջոցներ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 153 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.  155,  2017թ.՝ 165 և 2018թ.՝175 հազ. դրամ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ