06 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ծառայակցին մեղադրանք է առաջադրվել՝ երկու զինծառայողների սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու պարտադիր ժամկետային զինծառայողների սպանության դեպքի առթիվ, որի շրջանակներում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել  են սպանության հանգամանքները, առերեւույթ  հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

2016 թվականի ապրիլի 6-ին N զորամասի հրետանու կրակային դիրքում մահացու հրազենային վիրավորումներով հայտնաբերվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը եւ Սուրեն Արթուրի Արամյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ դեպքի նախորդող օրը նշված զինծառայողների մասնակցությամբ տեղի է ունեցել լեզվակռիվ, որի ժամանակ հնչեցվել են հայհոյանքներ։

Նախնական քննության տվյալներով՝  իրեն ուղղված հայհոյանքների համար վրեժխնդիր լինելու շարժառիթով նույն զորամասի մեկ այլ ժամկետային զինծառայող 2016 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը  02:30-ի սահմաններում,  իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոցներ է արձակել նախ՝ Գ.Ավետիսյանի, ապա՝  Ս.Արամյանի ուղղությամբ: Գ.Ավետիսյանը՝ կրծքավանդակի շրջանում, իսկ  Ս.Արամյանը՝ որովայնի շրջանում ստացած հրազենային մարմնական վնասվածքներից մահացել են։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ շարքային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ