07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Յուրա Մովսիսյանի` Սպարտակին հաղթանակ բերած հեթ տրիկը /վիդեո/

Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրում Մոսկվայի Սպարտակը հյուրընկալել էր Թերեքին: Արդեն երկրորդ րոպեին դաշտի տերերն առաջ են անցել հաշվի մեջ: Խառը իրավիճակ ստեղծվեց Թերեքի տուգանային հրապասրակում եւ բոլորից շուտ կողմնորոշվեց Յուրա Մովսիսյանը, ով կիսաշրջադարձ հարվածով գրավեց դարպասն ու  պաշտոնական իր առաջին գնդակը խփեց Սպարտակի կազմում: 29-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը մոտ 30 մետր հեռավորությունից թնդանոթային հարվածով գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը: Հիանալի գոլ հայ հարձակվողի կատարմամբ եւ դուբլ: Առաջին կեսում այլեւս գոլեր չգրանցվեցին եւ թիմերը 2:0 հաշվի առկայությամբ գնացին ընդմիջման:76-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը հերթական անգամ փայլատակեց իր  անհատական վարպետությամբ: Կենտրոնում ստսնալով  գնդակը նա կարողացավ  ձերբազատվել պաշտպանի հսկողությունից եւ  ձախ ոտքի անկասելի հարվածով գրավեց դարպասն ու դարձավ հեթ տրիկի հեղինակ: Ընդամենը 2 րոպե անց Մոուրիսիոն տուգանայինից կատարած հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը: Այս գոլում մեծ էր Սպարտակի դարպասապահ Պեսնյակովի մեղքի բաժինը: 

Մովսիսյանը փոխարինվեց 82-րդ րոպեին:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը հիանալի է մերվել իր նոր թիմին եւ ստուգողական խաղերում արդյունավետ մրցելույթներից հետո հայ հարձակվողը այն շարունակում է անել արդեն պաշտոնական առաջին խաղում` դառնալով հեթ տրիկի հեղինակ: Սա Մովսիսյանի  առաջին հեթ տրիկն էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայում:

Սպարտակը 35 միավորով Կուբանի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը:

Աղբյուրը` footballcity.am

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ