30 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է

Ապրիլի 14-ը հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է: Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է 1914 թվականին, ՀՀ Սյունիքի մարզի Լոր գյուղում:

Յուրօրինակ ավանդույթ է դարձել՝ Համո Սահյանի ծննդյան տարեդարձը նշել իր ծննդավայրում: ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ՝ բանաստեղծի ծննդյան 102-րդ տարեդարձի առիթով, մի խումբ մտավորականներ այցելել են նրա ծննդավայր, որտեղ գտնվում է Հ. Սահյանի տուն-թանգարանը:

Սյունիքի մարզի Լոր գյուղ են ժամանել արվեստի և մշակույթի մի շարք գործիչներ, բանաստեղծի ընկերներն ու հարազատները, որոնց թվում են՝ Ռազմիկ Դավոյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Գուժ Մանուկյանը, Սասուն Պասկևիչյանը, Դավիթ Գասպարյանը, Դավիթ Սարգսյանը, Հովհաննես Պապիկյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ Կարո Վարդանյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցներ և այլք:

Միջոցառմանը մասնակցել են  բանաստեղծի համագյուղացիները: Հյուրերին ողջունել է համայնքի ղեկավարը, բացման խոսքով հանդես է եկել ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, իսկ Համո Սահյանի ծննդավայրի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու «Միրհավ» գրական ակումբի սաներն ընթերցել են պոետի երկերը:

Նշենք նաև, որ դեռևս 2014 թվականին, ՀՀ նախագահի հանձնարարությամբ՝ սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով վերանորոգվել է Հ. Սահյանի տուն- թանգարանը, իսկ ՀՀ մշակույթի նախարարությունն իրականացրել է ցուցանմուշների մանրակրկիտ հավաքագրման, ցուցադրության ձևավորման գիտական հայեցակարգի կազմման և ցուցադրության կազմակերպման աշխատանքներ:

Տուն-թանգարանի ցուցադրության ձևավորման համար թանգարանային առարկաներն ընտրվել են ՀՀ մշակույթի նախարարության Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերից:

Ցուցադրությունն համալրվել է նաև Հ. Սահյանին պատկանող անձնական իրերով և փաստաթղթերով, որոնք թանգարանին է նվիրաբերել բանաստեղծի որդին՝ Նաիրի Սահյանը:

Պատրաստ է նաև պոետի կիսանդրին, որի հեղինակն է Գետիկ Բաղդասարյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ