‹‹Սա քաղաքական ճիշտ մշակույթ է››

‹‹Միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ նորմալ պետություններում նախկին պաշտոնյաները՝ հատկապես նախագահները, պիտի սրտացավ լինեն երկրի համար: Այդ մասին բազմիցս նշել եմ իմ ելույթներում ու հարցազրույցներում: Շատ ուրախ եմ, որ ՀՀ առաջին նախագահը հենց այդպես է վարվում: Ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը ևս այդպես է վարվում››, – անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի և Բակո Սահակյանի՝ կայանալիք հանդիպմանը՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Պատգամավորն ընդգծեց՝ մեր նախագահները քաջատեղյակ են մեր երկրում եղած խնդիրների վերաբերյալ և, միանշանակ, գովելի է նրանց կոնսոլիդացումը:
‹‹Ուրախ եմ, որ Տեր-Պետրոսյանն ու Բակո Սահակյանը հանդիպելու են, գովելի է, որ նրանք պատրաստ են լսել միմյանց, քննարկել այս հարցը: Սա քաղաքական ճիշտ մշակույթ է››: