Parkur-ը սպորտաձև չէ, այլ` ապրելակերպ
Parkur-ը սպորտաձև չէ,արվեստ չէ,այլ ապրելակերպ,զբաղմուն,երազանք:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի Parkur-ի և Հայաստանի կասկադիորների ազգային ասոցիացիաների նախագահ Արմեն Պետրոսյանը:
Նա տեղեկացրեց,որ մի քանի տարի է, ինչ Berg sound ընկերությունը Հայաստանում նկարահանում է Ռուսաստանի համար ֆիլմեր և շուտով կավարտվի ‘’Ադամանդե կիրճ’’ ֆիլմը: Անդրադառնալով վարձատրությանը`Արմեն Պետրոսյանը հայտնեց,որ համեմատած այլ երկրների` այդքան էլ բարձր չէ վարձատրությունը:
Հանդիպմանը ներկա էր նաև Parkur-ի ասոցիացիայի փոխնախագահ Գոռ Համբարձումյանը, ով նշեց,որ Հայաստանում Parkur-ով զբաղվում են մոտ 30 հոգի, որոնց մեջ կան նաև աղջիկներ:
‘’Parkur-ը արգելքների ռացիոնալ հաղթահարման միջոց է: Մենք անվճար հիմունքներով ենք սովորեցնում դրան և նպատակ ունենք նաև երիտասարդներին կտրելու փողոցից’’,-ասաց նա`հավելելով, որ Ռուսաստանում մասնակցում են սեմինարների:
Բանախոսը հայտնեց, որ Parkur-ով զբաղվելու համար սահմանափակումներ չկան,և իրենց մոտ սովորում է նաև խուլ ու համր տղամարդ:
Անդրադառնալով Հայաստանի կասկադիորների ասոցիացիայի գործունեությանը`Արմեն Պողոսյանը նշեց,որ արդեն 19 տարի է, ինչ ասոցիացիան գոյություն ունի և մասնակցել է ավելի քան 100 ծրագրերի,որոնց կեսը ֆիլմեր են: Հայտնի ֆիլմերից են ‘’Սվոլոչի’’, ‘’Վերադարձ դեպի Հայաստան’’: