23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչպես պաշտպանվել անօդաչու թռչող սարքերից

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՕՍԱԱՖ» ՀԿ–ն հաղորդագրություն է տարածել, որում ցուցումներ են տրվում այն մասին, թե ինչպես կարելի է պաշտպամվել անօթադու թռչող սարքերից։

Ներկայացնում ենք այդ ցուցումները.
Անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) հեռակառավարվող ինքնաթիռներ են, որոնք օգտագործվում են ռազմական հետախուզության  և մահաբեր հարվածների համար, ունեն չափազանց հզոր տեսախցիկ, որը կարող է տարբերել մարդկանց և մեքենաները` մի քանի կիլոմետր բարձրությունից: Անօդաչու սարքերի մեծ մասը հագեցած է ինֆրակարմիր գիշերային տեսախցիկով  կամ այսպես կոչված ինֆրակարմիր համակարգով: Նրանք կարող են հեռավորությունից զգալ մարդու մարմնի ջերմությունը` գիշերը կամ ցերեկը: Այնուամենայնիվ, անդաչու թռչող սարքերից պաշտպանվելու ուղիներ կան.

1. Ցերեկային քողարկում. թաքնվե´ք շենքերի կամ ծառերի ստվերում: Օգտագործե´ք խիտ անտառը` որպես բնական ապաստարան կամ օգտագործե´ք քողարկող ցանցեր:

2. Գիշերային քողարկում. թաքնվե´ք շենքերի ներսում կամ պաշտպանվեք ծառերի և սաղարթի միջոցով:

3.  Ջերմային քողարկում. պաշտպանիչ ծածկոցներ (այսպես կոչված տիեզերական ծածկոցներ): Դրանք պատրաստված են մայլարից, չեն թողնում ինֆրակարմիր ճառագայթների թափանցումը: Գիշերը օգտագործեք պաշտպանիչ ծածկոցները` որպես շալ, դա կօգնի Ձեզ չբացահայտել Ձեր գտնվելու վայրը` ինֆրակարմիր տեսախցիկի կողմից: Շոգ եղանակին, երբ ջերմաստիճանը 36°-40°C է, ինֆրակարմիր տեսախցիկը չի կարող ճանաչել մարդուն:

4. Սպասե´ք վատ եղանակի: Անօդաչու թռչող սարքերը չեն կարող աշխատել բարձր քամու, ծխի կամ ամպրոպի դեպքում:

5. Ոչ մի անլար կապ: Բջջային հեռախոսի օգտագործումը կամ GPS սարքերը կարող են ցույց տալ Ձեր գտնվելու վայրը:

6. Ապակու արտացոլող կտորները կամ որևէ այլ հայելային նյութերը տների և մեքենանրեի տանիքին` խոչընդոտում են անօդաչու սարքի տեսախցիկի աշխատանքին:

7. Կեղծ մտադրություններ. օգտագործեք մարդու հասակին համապատասխանող մանեկեններ կամ չուչելներ` օդային հետախուզությանը խաբելու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ