15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շատ հարցերում մեր դիրքորոշումը վերանայելու անհրաժեշտություն կա. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով երկրում առկա պատասխանելով այն հարցին` արդյոք ժամանակը չէ երկիրը թալանած օլիգարխների ունեցվածքը բանակին զինելուն ուղղելումասնավորապես ասաց` շատ հարցերում մեր դիրքորոշումը վերանայելու անհրաժեշտություն կա, թեեւ ծայրահեղ գնահատականների այս պահին չարժե դիմել:

«Մեր ուշադրությունը պետք է լինի ավելի նպատակային խնդիրների վրա: Մի քիչ ուրիշ ձև  պետք է լինենք այլևս, բյուջեի քննարկմանն ավելի ուշադիր լինենք, միգուցե շռայլություն է մի փոքր թույլ տրվել,  չպետք է թույլ տանք և այդ միջոցները պետք է ուղղենք բանակին, սահման: Իհարկե, վերանայման խնդիր կա, սթափ, առանց զգացմունքայնության, որովհետև զգացմունքայնությունը խանգարելու է»:

Շարմազանովը պատասխանեց հարցին` ժամանակին Տեր-Պետրոսյանին քաղաքական թոշակառու էիք համարում, ինչն է փոխվել ՀՀԿ խոսնակի հայացքներում: Շարմազանովի խոսքով` ոչինչ չի փոխվել. «այն ժամանակ էլ, հիմա էլ ինքը գնահատականներ է տվել երեւույթներին եւ ոչ անձերին: Ես շատ փոքր մարդ եմ, որ գնահատեմ առաջին, երկրորդ կամ երրորդ նախագահների անձը, գնահատականներ հնչեցվել են եւ հնչեցվում են երեւույթներին: Այո, Տեր-Պետրոսյանի քայլը համազգային համախմբման ֆոնին պետականամետ քայլ է»:

Ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին, ԱԺ փոխնախագահը գտնում է, որ ինչ-որ պահի երկրորդ նախագահն էլ ազգային միասնականության եւ համախմբման թելադրանքով կմիանա երկրի առաջնորդներին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ