20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Աննա Գովելյանը նահանջեց՝ հասնելով 9-րդ հորիզոնական

Հայ շոնրորդուհի Աննա Գովելյանը 9-րդ տեղը գրավեց նորվեգական Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:

52 կգ քաշային կարգում հանդես եկող  մարզուհին հանդես եկավ Բ խմբում: Նա երկամարտի 174 կգ արդյունքով ժամանակավոր գլխավորեց աղյուսակը: Սակայն Ա խմբի մասնակիցների ելույթներից հետո մեր մարզուհին նահանջեց՝ հասնելով  9-րդ հորիզոնական:

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց ռումինուհի Քրիստինա Յովուն, որը երկու վարժությունների արդյունքում  բարձրացրեց 210 կգ ծանրություն:

Այսօր իրենց ուժերը ցույց կտան  մեր երեք ծանրորդներ՝ կանանցից Իզաբելլա Յայլյանը (58 կգ քաշային կարգ), տղամարդկանցից՝ Վանիկ Ավետիսյանը եւ Ռոստամ Կարապետյանը (69 կգ): Առաջին երկուսը նախնական տվյալներով հավակնում են մեդալների:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ