«Զինվորիս հետ» նախագծի շրջանակում հավաքվել է ավելի քան 12 մլն դրամ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ ապրիլի 9-ին՝ ժամը 19:00-ին, Կասկադ համալիրում կայացած «Զինվորիս հետ» խորագրով բացօթյա համերգ-դրամահավաքի արդյունքում զոհված զինվորների և ազատամարտիկների ընտանիքներին տրամադրելու նպատակով հավաքվել է 5 միլիոն 210 հազար ՀՀ դրամ:
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի փոխանցմամբ՝ «Զինվորիս հետ» նախագծին են միացել նաև ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող հետևյալ ՊՈԱԿ-ների աշխատակիցները.
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն,
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ,
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն,
Կ. Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոն,
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն,
Համազգային թատրոն,
Հայաստանի ազգային կինոկենտրոն,
Կամերային երաժշտության ազգային կենտրոն,
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա,
Հայաստանի պարի պետական համույթ,
Խամաճիկների պետական թատրոն,
Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլ,
Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ,
Հայաստանի ազգային պատկերասրահ,
Հայաստանի պատմության թանգարան,
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն,
Հայաստանի ազգային գրադարան:
Վերջիններիս կողմից հանգանակված գումարը կազմում է 6 միլիոն 859 հազար 500 ՀՀ դրամ:
Ընդհանուր հավաքվել է 12 միլիոն 69 հազար 500 դրամ:
«Զինվորիս հետ» ակցիան շարունակվում է: