16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Պետք է հայամետ դիրքորոշում ցուցաբերել

Որոնք են Ղարաբաղյան քառօրյա պատերազմի տված դասերը։ Այս մասին այսօր քննարկում տեղի ունեցավ։ Քննարկմանը ներկա Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը մի շարք դաս մատնանշեց։

«Առաջին դասը այն է, որ փաստորեն, բավականին քիչ լծակներ գոյություն ունեն, որոնք կարելի է գործադրել և թույլ չտալ Ադրբեջանին վերսկսել ռազմական գործողությունները: Երկրորդը՝ Ադրբեջանը նոր ռազմավարություն ունի՝ գրավել եւ պահել նոր տարածքներ»,- ասաց նա՝ նշելով, որ եւս մեկ դաս մեր ներքաղաքական խնդիրների հետ է կապված։ Մեկ կարեւոր դաս էլ Ռուսաստանի հետ է կապված՝ Ռուսաստանի դավաճանությունը՝ որպես ռազմավարական գործընկերոջ ։ Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը պետք է հայամետ դիրքորոշում ցուցաբերի՝ ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը չպետք է հեշտությամբ զիջվի արտաքին ուժերի շահերին։

Քննարկմանը ներկա Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էլ ասաց, որ գլխավոր դասը, որ մենք պետք է քաղենք քառօրյա պատերազմից հետո այն է, որ պիտի հնարավորինս կարճ ժամկետում վերանայենք արտաքին քաղաքականությունը։

«Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է դաս քաղեն սրանից եւ փորձեն կարճ ժամկետում վերանայել թե մեր պաշտպանական, թե արտաքին քաղաքականության համակարգերը»,-նշեց նա։

Խոսելով Ռուսաստանի հետ կապված իրավիճակից՝ քաղաքագետը նշեց, որ յուրաքանչյուր ռազմական հակամարտության արդյունքում Ռուսաստանը ներգրավված է լինում հրադադարի ռեժիմի, դրա պահպանման համար եւ դրանով ավելացնում է իր լծակները։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ