Հայտնի է դարձել 5 անհետ կորած զինվորների ճակատագիրը. ԼՂՀ ՊԲ
Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ իրազեկման կենտրոնի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը հայտնել է ռազմական բախումների արդյունքում հայկական կողմի կրած կորուստների թարմացված ցուցանիշները։
Նրա ներկայացմամբ ամբողջ գործողությունների ընթացքում ճշտված տվյալները, ըստ որի՝ ապրիլի 1-ից մինչև 7-ը Պաշտպանության բանակի ՝ զոհվածների թիվը կազմում է 36. սպաների և ենթասպաների՝ 9-ը, սերժանտների, շարքայինների, պայմանագրերի զինծառայողների՝ 27:
Իսկ վիրավորների թիվը՝ 122, որից սպաներ և ենթասպաներ են 24-ը, սերժանտներ, շարքայիններ, պայմանագրային զինծառայողներ՝ 98:
Հայտնի է դարձել 5 անհետ կորած զինվորների ճակատագիր, որոնցից 4-ը զոհված են, իսկ 1-ը ողջ է։