16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՌԴ-ն գերնպատակ ունի՝ ամեն գնով սառեցնել կոնֆլիկտը

Կոնստանտին Տեր-Նակալյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Այս երկու օրը որոշիչ են լինելու, որովհետև գնդակը հիմա մեր դիվանագիտական դաշտում է, իսկ դա մեր ամենաթույլ օղակն է։ Հիմա, առավել քան երբեք, մեր հասարակությունը պետք է մի կողմ դնի բոլոր կուտակված ու արդարացի դժգոհությունը մեր գործող ու բոլոր իշխանությունների հանդեպ, որովհետև այդ ամենը պատերազմից հետոյի հարցեր են։ Հիմա պետք է պետության բոլոր ինստիտուտները համախմբված լինեն ու միահամուռ, և սա պետք է լինի նույնքան տեսանելի, որքան բանակի աջակցությունն է։

Սա ոչ թե ինչ որ գեղագիտական գեղեցկության ու ընդհանուր մթնոլորտի համար է պետք, այլ նրա, որ բանակցային սեղանի շուրջ մեր քաղաքական ղեկավարությունն ու անձամբ Սերժ Սարգսյանն իրեն ավելի վստահ զգան, իսկ բանակցային դիրքերն ավելի ամուր լինեն։

Եթե ես ճիշտ եմ հասկանում, Մեդվեդևը ու ի դեմս նրա՝ ՌԴ-ն, գերնպատակ ունի․ թույլ չտալ խոշորամասշտաբ բախումների վերսկսում ու ամեն գնով սառեցնել կոնֆլիկտը։ Ու եթե ես չեմ սխալվում, այս փուլում, դա բացարձակապես մեր շահերից չի բխում։ Ոչ թե որ մենք պարտվել ենք ու մեզ ռեվանշ է պետք։ Ո՛չ։ Խնդիրը նրանում է, որ եթե հիմա այսքան արյունից հետո Ադրբեջանը խորտակիչ հարվածներ չստանա, կունենանք մի իրավիճակ, որ տարին 1-2 անգամ նման ոտնձգություններ կանեն, մեկ ա նրանց մոտ մարդահաշիվ չկա, գլխաքանակով են գործում։

Հայաստանի պետական գերակա շահը այսօր սեփական ազգային շահերը հնչեցնելու ու դրանց համար մինչև վերջ պայքարելու մեջ է կայանում։ Եթե դրա համար պետք է Մեդվեդևին գրողի ծոցն ուղարկել, ուրեմն դա էլ է պետք անել։ Էսքան ժամանակ խաղացրինք եղբայրական հարաբերություններ, երբեք չստացանք այլ բան, բացի սեփական ազգային շահերի գերակայությունից։ Հարգում են միայն ուժեղներին։ Ուժեղ լինելու համար պետք է կամք ու պատրաստակամություն պայքարելու շահերիդ համար։ Նման կամքի ու պատրաստակամության համար պետք է միասնականություն ու վստահ զգացող քաղաքական ղեկավարություն։

Կարո՞ղ ենք դա տալ։ Կարծում եմ, որ այո։ Ամեն դեպքում, դա օրվա հրամայականն է ու օրվա հրամայականն է նաև, չմոռանալ մեր հիմնական նպատակի մասին ու չփոշիացնել միասնականությունը ներքին ռազբորկեքով։ Կռիվը վերջանա, ազգովի նստենք ու իշխանությունների հետ հասկանանք, թե ինչը և ոնց պետք է վերաիմաստավորել, քանի որ այս պատերազմը ցույց տվեց, որ այն նավը, որի մեջ է ժողովուրդը, թե իշխանբավորը, ակնհայտ թերություններ ունի, որոնք պետք է հրատապ շտկել, եթե չենք ուզում խորտակվել բոլորս միասին»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ