Դմիտրի Մեդվեդևն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր /ֆոտո/
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ապրիլի 7-ին այցելեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
ՌԴ վարչապետը ծաղկեպսակ դրեց հուշահամալիրի, ապա՝ ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ:
ՌԴ վարչապետը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Այնուհետև Դմիտրի Մեդվեդևը եղել է «Հիշողության» պուրակում և ջրել 2008 թվականին իր տնկած եղևնին:
ՌԴ վարչապետին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Դմիտրի Մեդվեդևին ներկայացրեց Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության պատմությունը, ինչպես նաև մանրամասներ հուշահամալիրի կառուցման մասին: