Իմ կիսատ երազ
Խաղաղ մի օր էր, կանգնած սահմանին
Ինչպես միշտ զգոն նայում եմ հեռուն,
Հանկարծ լսեցի բոմբյուն ձայներ,
Ու զենքս ամուր հառեցի հեռուն:
Մտքումս աղոթքով դիմեցի Աստծուն,
Ու Տերունական աղոթքը շուրթիս,
Տեսնեմ գալիս է վախկոտ թշնամին,
Գալիս է փորսող չարացած սողուն:
Ձայն տվի մերոնց` խիզախ տղերքին,
Եվ զգոն կանգնած ամեն անկյունում,
Ինչպես բողբոջած գարնան Ձնծաղիկ,
Ցրտից չենք դողում, կանգնած ենք տոկուն:
Եվ երազական մտքերով մի պահ
հասա մեր գյուղը` տղերքին տեսա
Մորս համբույրից, հորս խրատով,
Սիրածս աղջկան անգամ չտեսա:
Մի պահ շրջվեցի ու վայր ընկա ես,
Ամեն կողմերից աղմուկ աղաղակ,
Կրակոց ձայներ ու վայնասուններ
Հասկացա, որ ես թրջում եմ շիտակ:
Սակայն երկնքից, տեսնում եմ ես Ձեզ,
Տեսնում եմ հեռուն, տեսնում ամենքիդ,
Ներիր միակս, որ չտեսա քեզ,
Բայց հիմա համբույրս հեռվից
դաջում եմ անգին անմահ շուրթերիդ:
Հիմա ազատ եմ ու էն բարձունքից
Միշտ Ձեր կողքին եմ երկնակամարից,
Ու միշտ անսասան Իմ Հայրենիքում,
Հավետ ննջում եմ իմ գերեզմանում:
Հողի Հոտն անգամ, ես շատ եմ սիրում
Ամուր գրկել է Հողն ինձ Մայրենի,
Ինչպես որ Մայրս կգրկեր ամուր
իր նուրբ շուրթերով կհղեր համբույր:
Սիրում եմ Ես ձեզ Իմ Հայ Ժողովուրդ,
Սիրում եմ ինչպես անմոռաց մի գանձ,
Սիրում եմ Մորս, Սիրում եմ Հորս,
Սիրում եմ Ես քեզ, իմ կիսատ երազ:
Արման սարկավագ Ահարոնյան 05.04.2016
Նվիրվում է հերոս հայ զինվորներին