15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ակտիվացումը նվազագույնը 4 նպատակ կարող է հետապնդել

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ակտիվացումը նվազագույնը 4 նպատակ կարող է հետապնդել:

Առաջին, Ադրբեջանը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տավուշի սահմանի հայկական գյուղերը բավականին մոտ են «ակտիվության օջախին»:

Երկրորդ, Ադրբեջանը փորձում է շեղել հայկական զինուժի ուշադրությունը հիմնական հարվածային ուղղությունից:
Երրորդ, Ադրբեջանը «ստիպում» է Հայաստանին իր ողջ ռեսուրսները չուղղել Արցախ՝ ուժեր կուտակել նաև Տավուշի հատվածում:

Չորրորդ, չի բացառվում, որ Ադրբեջանը դիտարկում է նաև «երկրորդ» (Տավուշ), հետագայում նաև «երրորդ ճակատի» (Նախիջևան) բացման հնարավորությունը: Համենայդեպս, արդեն տեղեկություններ են շրջանառվում նաև Տավուշի ուղղությամբ որոշակի կուտակումների մասին»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ