10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան 2 տարեկան է

Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան նշեց իր գործունեության 2 ամյակը: Օրեցօր լեռնագնացությունը եւ հարակից սպորտաձեւերը տարածում են ստանում Հայաստանում, մասնավորապես երիտասարդների շրջանակներում, համալրվում են ֆեդերացիայի անդամների շարքերը:

Երկու տարվա գործունեության ընթացքում ֆեդերացիան լուրջ արդյունքներ է արձանագրել. Ֆեդերացիայի կողմից կազմակերպվել են Հայաստանի դահլիճային ժայռամագլցման առաջին փակ առաջնությունը, Skyrunning-ի առաջին մրցաշարը: 

Ֆեդերացիայի անդամներից մեկը մասնակցել է Կաբարդինա-Բալկարիայում (Բեզենգի քաղաքում) Ալպինիզմի կենտրոնական դպրոցի կողմից անցկացվող 20-օրյա դասընթացներին եւ ստացել ալպինիզմի հրահանգչի կոչում, մյուսները՝ Ղրիմում միջազգային հավաքի ժամանակ ստացել են “Ռուսաստանի ալպինիստ” կրծքանշան:

Բացի այդ հայ լեռնագնացները հաղթահարել են Իրանի Դեմավենդ, Վրաստանի Կազբեկ եւ Ուշբա, Էլբրուս ու Արարատ լեռները:

Վերջերս ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ճանաչել է Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան որպես ազգային ֆեդերացիա, քանի որ այն ընդգրկված է ՄՕԿ-ի կողմից հաստատված ոչ օլիմպիական մրցաձեւերի ցուցակում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ