24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Րաֆֆին 31-ով է շրջում, իսկ Բագրատյանը… ինչու Րաֆֆին

Քաղաքագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկել են և հենց նրա գաղափարակիցները, և նրանք, ովքեր իշխանության դեմ են:

”Ընտրազանգվածը քվեարկեց ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, այլ իշխանությունների դեմ: Մարդիկ կային, որ հենց նրա օգտին էին քվեարկել, բայց հիմնական մասը դեմ էր իշխանություններին: Րաֆֆիի դեպքում աշխատեց` դեմ են Սերժ Սարգսյանին և նրա “ինատու” Րաֆֆիին են ձայն տալիս սկզբունքը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Հարցին, թե այդ դեպքում ինչու չքվեարկեցին ընդդիմության մեկ այլ ներկայացուցչի` Հրանտ Բագրատյանի օգտին, Բադալյանը պատասխանեց. ”Ընտրությունները քննություն չի, որ լինի ծրագրերով, որ ով լավ պատասխանի, նա հաղթի: Ծրագիրը քարոզարշավի ժամանակ ընդամենը կերպարը ներկայացնելու ուղիներից մեկն է, իսկ Բագրատյանը գերագնահատեց նրա դերը”:

Բացի այդ, քաղաքագետի խոսքով, ”Ժառանգության” առաջնորդի օգտին քվեարկածները առաջնորդվեցին այն շարժառիթով, որ  ընդդիմության ներկայացուցիչներից ամենաշատ ձայները կհավաքի Հովհաննիսյանը:

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի համար ևս կանխատեսելի էր, որ ”Ազատություն” կուսակցության առաջնորդը այդքան ձայներ հավաքեց: ”Միանգամայն կանխատեսելի էր, վաուչերային սեփականության կնքահայրն է ինքը մեր իրականության մեջ”,-նկատեց քաղաքագետը:

Վերջինս կարծում է, որ Բագրատյանը պիտի քիչ խոսեր իր վարչապետության տարիներից և այդքան շատ  չծանրանար իր գործունեության արդյունքների վրա: ”Այդ գործունեության արդյունքները ոչ մեկին չեն բավարարում բացի այն տասը ընտանիքներից, ովքեր այն ժամանակ կուտակում էին իրենց ունեցվածքը:

Բագրատյանն անընդհատ ծանրանում էր դրա վրա, փորձում էր արդարացնել այդ տարիներին իր կողմից կատարված քայլերը, ինչը իրեն ոչ մի առավելություն չէր կարող տալ”,-բացատրեց Հովհաննիսյանն ու շարունակեց.

”Հիշում եք` Րաֆֆին ինչ շեշտադրումներ էր անում` դրամ չուներ, չնայած գիտենք, որ ունի, Րաֆֆին 31-ով է շրջում, իսկ Բագրատյանն ասում է` տղաս սովորում է Անգլիայում, ես այսքան միլիոններ ունեմ և այլն, բայց այնպես չէ, որ յուրաքանչյուր բանիմաց մարդ կարողանում է այսպես վաստակել մեր իրականության մեջ: Ինքը լավ տնտեսագետ է, բայց լավ տնտեսագետներ կան, որ այսօր հանապազօրյա հացի խնդիր ունեն”:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ