15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ինչպե՞ս կարելի է համագործակցել կեղեքողի և դավաճանի հետ»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կարծում է, որ ընդդիմություն-իշխանություն համագործակցությունը երբեմն մարդկանց մոտ անվստահություն է ստեղծում ընդդիմության նկատմամբ։

«Ես ընդհանրապես միշտ էլ վստահ եմ եղել, որ ընդդիմությունը բավական ճկուն է՝ իշխանության հետ համագործակցելու հարցում։ Այստեղ և՛ լավ, և՛ վատ բան կա։ Դրա համար էլ ընդդիմության նկատմամբ երբեմն կա անվստահություն։ Եվ հետո ընդդիմությունում հարաբերական բան կա․ գոյություն ունի արմատական ընդդիմություն, որը գաղափարական մեծ տարբերություն ունի։ Ես, ընդհանրապես, մի քիչ տարօրինակ բաներ եմ տեսնում․ գաղափարական տարբերություն ունեցողները չեն կարող այս կարգի համագործակցություններ ունենալ։

Օրինակ՝ «Դաշնակցությունը», որը սոցիալիստական կուսակցություն է, և «Հանրապետական» կուսակցությունը, որը լիբերալ-ազատական է,  բայց այս երկու ուժերը համագործակցում են։ Բայց դրանք բևեռային տարբերություններ ունեն։
Սրանք միշտ առաջացնում են, իհարկե, թերասացություններ, հետո այդ թերասացություններն առաջացնում են անորոշություն, տագնապներ, թե ինչ ընդդիմություն է, կամ ի՞նչ քաղաքական ծրագիր է դա, որ բևեռային տարբերություն ունեն, բայց համագործակցում են»։

Ըստ Հրանուշ Խառատյանի՝ մարտի մեկի դեպքերից մինչև այսօր որոշակի դրական փոփոխություններ են գրանցվել իշխանություն-ընդդիմություն հարաաբերություններում։

Կան քաղաքական ուժեր և մասնագետներ, որոնք պնդում են, որ ընդդիմությունը չպիտի գնա կոմպրոմիսի, չպիտի համագործակցի իշխանությունների հետ։ Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Հրանուշ Խառատյանը նշեց․

«Ես կարծում եմ, որ  ընդդիմությունը և իշխանությունը, սկզբունքորեն, միշտ կարող են համագործակցել, բայց ոչ այն պարագայում, երբ որ ընդդիմությունը իշխանությանը համարում է բացարձակ կեղեքիչ, այսինքն՝ տոտալ ոչնչացնում է իշխանությանը։ Իշխանությանն այսպես անվանելուց հետո ընդդիմությունը համագործակցում է իշխանության հետ․ սա անհնար բան է, և շատ տարօրինակ է։ Եթե այդպես են ասում, հետո ինչպե՞ս կարելի է համագործակցել կեղեքողի և դավաճանի հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ