10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ավտոբուսը ջրափոսն է ընկել

Մարտի 1-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ փողոցում` ”Բասեն” խանութի մոտակայքում, ավտոբուսը ընկել է ջրափոսը և թեքվել:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: 
Պարզվել է, որ Տիգրան Մեծ փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում ”Տրանսակնթարթ” ՍՊԸ-ին պատկանող “ՊԱԶ” մակնիշի 2085Լ պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ Աշոտ Հովհաննիսյան) ընկել է ջրափոսը և թեքվել: Տուժածներ չկան:

Փրկարարները կատարել են տարածքի մաքրման աշխատանքներ և հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել ավտոբուսը երթևեկելի հատված:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ