14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՔԾ-ն` կապիտանի ինքնասպանության մասին

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 29-ամյա Մ.Ղուրշուդյանի մահվան դեպքի առթիվ։  2016թ մարտի 29-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, «Արմավիրի բժշկական կենտրոն» ՊՓԲԸ շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Գորկու փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկում մի քաղաքացի կախվելու եղանակով ինքնասպան է եղել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։

Դեպքի վայրում պարզվել է, որ ինքնասպանություն գործած անձը հանդիսանում է թիվ N զորամասի սպա Մեսրոպ Ղուրշուդյանը (ծնված 30.01.1987թ), ով նշված տանն ապրում էր վարձակալական հիմունքներով: Մ.Ղուրշուդյանի դին հայտնաբերվել է  լոգարանում՝ առաստաղի վրայով անցնող մետաղյա անկյունակից պարանով կախված:

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վայրի զննության ժամանակ առգրավվել է Մ.Ղուրշուդյանի համակարգիչը, բջջային հեռախոսը, գրառումներով տետր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ