15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Այս երկրաշարժերն օգտակար են. փորձագետ

Ինչպես  արդեն հայտնել ենք,  այսօր ՀՀ տարածքում գրանցվել է երկրաշարժ: ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Վերջին ժամանակներս՝ հատկապես մարտին,  ՀՀ տարածքում նկատվում է թույլ սեյսմիկության ակտիվություն: Այս երկրաշարժերը հաճախ բնակիչների կողմից չեն էլ նկատվում: Սեյսմիկությունը վերջերս թուլանում է և ակտիվանում, բայց այն վտանգավոր չէ. անհանգստանալ պետք չէ»:

Հրաչյա Պետրոսյանը շեշտեց, որ մասնագետները շուրջօրյա հսկողություն են իրականացնում և հավաստիացրեց, որ այս փոքրիկ ցնցումներից անհանգստանալ պետք չէ:

«Իրավիճակը սեյսմավտանգ է: Երկրաշարժն ինքնին տհաճ բան է, բայց մի դրական բան կա այստեղ: Ցանկացած այսպիսի փոքր  սեյսմիկ  ցնցում իր ուժին համարժեք՝ կատարում է երկրակեղևի սեյսմիկ լարվածության թուլացում: Ուստի, այսպխիսի երկրաշարժերն իրենց հետ բարիք էլ են բորում»:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ