14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռուզան Եղնուկյանի ճակատին 4 կար են դրել

Երեկ՝ մարտի 24-ին ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների հետ բախման արդյունքում վնասվածք ստացած և «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված Ռուզաննա Եղնուկյանը  իր կամքով դուրս է գրվել հիվանդանոցից: Նա հիվանդանոցից տուն է գնացել երեկ երեկոյան՝ բուժօգնություն ստանալուց հետո: Այս մասին Henaran.am-ի  թղթակցին տեղեկացրեցին ԲԿ-ի շտապօգնության և վերակենադանացման բաժանմունքից.

«Ռուզան Եղնուկյանն ուղեղի ցնցում չէր ստացել, միայն ճակատն էր վնասվել: Ստիպված ենք եղել վիրահատական միջոցների դիմել և ճակատին չորս կար է դրվել: Նրա կյանքին վտանգ չէր սպառնում: Վիճակը նորմալ էր, այդ իսկ պատճառով, հիվանդանոցից դուրս գրվեց»,-տեղեկացրեցին հիվանդանոցից:

Հիշեցնենք, երեկ Մաշտոցի պողոտայում բողոքի ակցիա էր ընթանում՝ ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի, որի ժամանակ, ըստ ականատեսների, ոստիկաններից մեկը ոստքով հարվածել է ակտիվիստ Ռուզաննա Եղնուկյանին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ