11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Իր հանդարտության մեջ բարի պապայի նման էր ․․.

Լրագրող աշխատածս տարիներին առավել հետաքրքիր էր աշխատել վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ, խոսքը կարճ էր, մի քիչ ցածրաձայն, դժվար լսելի, բայց երբ արդեն խմբագրությունում վերծանում էի, պարզ էր դառնում, որ ՀՀ վարչապետը խոսել է դիպուկ, տեղին եւ խելոք, ամեն կառավարության հարցուպատասխանի օրերին, երբ լրագրողները շրջապատում էին նրան, բառի ուղղակի իմաստով ասեղ գցեիր, ցած չէր հասնի, ինքը համբերատար լսում էր բոլորի հարցերը, բախտս բերում էր, գրեթե միշտ առաջին հարցը տալու հնարավորություն էի ունենում, իսկ էն օրերին, երբ չէի ուզում հարց տալ, նայում էր աչքի տակով եւ հարցնում ․

«էս քեզնից չի, հարց չունե՞ս»։ Չկար մի լրագրող, որ նրա հանդեպ վատ տրամադրված լիներ, նաեւ ինքը՝ իր հանդարտության մեջ բարի պապայի նման էր․․ Ցավոք, արդեն որպես պատգամավոր պատիվ չեմ ունեցել աշխատել նրա հետ, բայց մասնավոր զրույցներում, որոնց վաղեմության ժամկետն արդեն անցել է եւ կարելի է մի թեթեւ բացել, ասում էր՝ քո վերջը պառլամենտն է, բայց դեռ ճանապարհ ունես անցնելու, ես, իհարկե, կատակում էի, իբր ինչ ճանապարհ, ինքը խորիմաստ ժպտում էր․․։

Դե, ինչ ասեմ, տխուր օր է այսօր, ինքը դրական քաղաքական գործիչ էր, եւ իր շուրջը միայն դրական մթնոլորտ էր տիրում։Սիրում եմ վարչապետի ընտանիքը, իմ շատ սիրելի եւ արդեն հարազատ դարձած տիկին Սուսաննային, Տարոնին եւ բոլորին, նա իրոք մերան էր մեր այդ թվերի քաղաքական դաշտի համար, այն դրական կաղնին էր, որը կարողացավ մեր ժողովրդի համար դժվար տարիներին պահել չափը, ստեղծել հանդուրժողականության եւ խաղաղության պատ․․․Հոգիդ թող լույսերի մեջ լինի, սիրելի վարչապետ․․․

Մարգարիտ Եսայան

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ