22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Արոնյան-Թոփալով․ ոչ ոքի

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հերթական տուրում կիսեց միավորը:  Այս մասին տեղեկացնում է ՀԱՕկ պաշտոնական կայքը։

Մոսկվայում ընթացող հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Վեսելին Թոփալովի հետ: Պարտիան ավարտվեց 58-րդ քայլին:

Այժմ Արոնյանն ունի 5,5 միավոր և կիսում է 3-4 տեղերը: Առաջին տեղում Սերգեյ Կարյակինը և Վիշի Անանդն են: Նրանք ունեն 6 միավոր:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ