03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հնչակյան երիտասարդները Փարիզում ձախողել են ադրբեջանական կեղծ քարոզչության փորձը

Մարտի 20-ին՝ Փարիզում, <<Լամուրէօ>> նվագախումը պատրաստվում էր անցկացնել ադրբեջանական քարոզչության կողմից պատվիրված համերգ՝ նվիրված այսպես կոչված <<Խոջալուի դեպքերին>>: Համերգը պետք է կայանար <<Շանզէլիզե>> թատրոնում: Իմանալով այս մասին, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Փարիզի <<Նազարբեկ>> երիտասարդական միության մի քանի տասնյակ անդամներ ադրբեջանական կեղծ քարոզչության դեմ բողոքելու համար ցույց են անցկացրել թատրոնի շենքի դիմաց և ձախողել համերգի կայացումը: Վերջին վայրկյանին կազմակերպիչները չեղյալ են հայտարարել ադրբեջանական պրոպագանդայի հերթական դրսևորումը:

<<Սա հայ երիտասարդության մեծ հաղթանակն էր: Ադրբեջանցիների պրոպոգանդան՝ այստեղ՝ Փարիզում չի անցնելու: Մենք ունենք այդ հանձնառությունը>>,-ասված է հնչակյան երիտասարդական կազմակերպության հաղորդագրությունում:
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ