04 Հունվարի, Saturday, 2025
KFC

ՀՀ-ի անդամակցությունը հեռանկարային կլինիկինոոլորտի զարգացման համար

2016 թվականի հունվարից Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամի լիիրավ անդամ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը` հավելելով, որ  Հայաստանի անդամակցությունը հեռանկարային է հատկապես կինոարտադրության, կինոոլորտի զարգացման համար:

«Տասը տարի  բանակցել են և կինոարտադրության ոլորտում գրանցած հաջողությունները հնարավորություն ընձեռեցին դառնալ այդ հիմնադրամի լիիրավ անդամ: Կինոարտադրողները, պրոդյուսերները պետք է իրենց ծրագրերը համապատասխանեցնեն հիմնադրամի չափանիշներին:  Ինչ վերաբերում է անդամավճարին, Հայաստանի համար այն կազմում է 63 միլիոն դրամ, ինչը մյուս երկրների հետ համեմատ, բավականին փոքր թիվ է: Իսկ համագործակցությունը հիմնադրամի հետ Հայաստանին կտա ավելին»,- ասաել է փոխնախարար Պողոսյանը:
Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան չի թաքցրել իր ուրախությունը Հայաստանի անդամակցության մասով եւ շեշտել է, որ Եվրոպայի խորհուրդը խթանում է  երեք հիմնական արժեքներ՝ մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն, ժողովրդավարություն, իսկ մշակույթը նպաստում է այս երեք արժեքների ամրապնդմանը:

Նշենք, որ «Եվրիմաժը» ստեղծվել է 1989 թվականին և ուն 37 անդամ, որի  տարեկան ընդհանուր բյուջեն կազմում է 25 միլիոն եվրո:

Մշակույթի փոխնախարարը նաեւ խոսել էԿինոյի մասին օրենքի բացակայության մասին եւ ավելացրել, որ առաջիկայում այդ օրենքը կներկայացվի կառավարության դատին:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ