Այս օրերին նման բան չի կարելի անել
Եվրամիության պատմության մեջ առաջին անգամ Եվրահանձնաժողովը կմասնակցի Ամստերդամի ամենամյա գեյ-շքերթին՝ իբրեւ հովանավոր։
Այս օրերին ահաբեկիչները իրենց գործողությունների սահմաններն են ընդարձակում՝ աշխարհի տարբեր ծայրերում իրականացնելով ահաբեկչական գործողություններ, խլելով բազմահազար մարդկանց կյանքեր, իսկ Եվրահանձնաժողովը, փաստորեն, նմանատիպ ‹‹միջոցառման›› է մասնակցում, ավելին՝ հովանավորում:
Անդրադառնալով սրան՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց. ‹‹Դա տարբեր մեկնաբանություններ կարող է ունենալ, ասենք՝ անկախ ամեն ինչից՝ նրանք արհամարհում են ահաբեկիչների գործողությունները եւ կազմակերպում են միջոցառումներ: Այս պահին ուրիշ բանական հիմք չենք կարող տեսնել››, – ասաց Ադիբեկյանը:
Ըստ սոցիոլոգի՝ այսպիսի շքերթները կարող են վտանգի ենթարկել եչ միայն մասնակիցներին, այև տվյալ տարածքում գտնվող այլ անձանց:
‹‹Կազմակերպիչներին պետք է մի բան հստակ բացատրել, որ եթե հիմա նման բան են կազմակերպում, թամաշա անում, ահաբեկիչները կարող են գալ, ռումբ պայթեցնել ու բազմաթիվ մարդկանց կյանքեր խլել: Այս օրերին նման բան չի կարելի անել››, – ասաց Ահարոն Ադիբեկյանը: