27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Ֆորսմաժոր”

“Համոզված եմ, որ ըմբշամարտը չի հանվի օլիմպիական մարզաձևերի շարքից: Դա միայն  գործկոմի  որոշումն է, և Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Ժակ Ռոգեն էլ  հայտարարեց, որ դրանով դեռ ամեն ինչ որոշված չէ”:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց  հունահռոմեական  ըմբշամարտի  օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:

Նրա խոսքով,  վերջին  տարիներին բողոքներ  կային մարզաձևի կանոնների, միավորների հետ   կապված խնդիրների վերաբերյալ:

“Այժմ տեղի են ունեցել փոփոխություններ մարզաձևի ղեկավար կազմում, և կլինի ՖԻԼԱ-ի նիստ, որի ժամանակ պետք է նոր որոշումներ ընդունվեն”:

Հանդիպմանը ներկա էր նաև Հունահռոմեական ըմբշամարտի  ֆեդերացիայի  փոխնախագահ   Սամվել Գեւորգյանը, ով նշեց, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը ամեն ջանք գործադրում են, որպեսզի ըմբշամարտը չհանվի 2020թ.-ի Օլիմպիական խաղերի ցանկից:

“Միավորների հետ կապված խնդիրն այն է, որ կարող էր  առանց  միավոր վերցնելու  դառնար  չեմպիոն: Հայաստանի ֆեդերացիան նույնպես համագործակցում է Ռուսաստանի ֆեդերացիայի հետ, սակայն որպես գերտերություն նրանք են հիմնական դերակատարները”,-ասաց նա:

Նրա համոզմամբ, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Մարտինետին կոռումպացված է:

“Ընդհանուր ֆեդերացիայի պատճառով Վաղինակ  Գալստյանից երեք  մեդալ գողացան, Արա Աբրահամյանը ևս զրկվեց մեդալներից այդպիսի պատճառներով”,-ասաց նա:

Բուլղարիայի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Նազարյանի հացադուլի վերաբերյալ Սամվել Գևորգյանը նշեց, որ դա ևս պայքարի միջոց է, և Հայաստանի ցանկացած մարզիկ ևս  պատրաստ է քայլերի այդ ամենը կանխելու համար:

“Այդպիսի զարգացում ես 99% ով բացառում եմ: Առանց ըմբշամարտի օլիմպիական խաղերը  լիարժեք չեն”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ