Ինձ չեն հետապնդել. Արթուր Միսակյան
«Այս ընտրությունները լինելու են բավականին հետաքրքիր, քանի որ վերջին 20 տարիների ընտրություններին եղել են երկու թեկնածուներ: Իմ առաջադրումն այս իմաստով հետաքրքիր իրադրություն է ստեղծել Հրազդանում, եւ ես կարծում եմ, որ մենք ունենալու ենք նոր, թարմ գաղափարներով, ուղերձներով ընտրություններ: Հրազդանցին վերջին 20 տարիների ընթացքում հնարավորություն է ունենալու այլընտանքային թեկնածուի օգտին քվեարկի»,- այս մասին այսօր հայտարարեց Հրազդանի քաղաքապետի թեկնածու, «Հայկական Վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված Արթուր Միսակյանը:
Անդրադառնալով վերջին օրերին Հրազդանում Սասուն Միքայելյանի շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին գաղտնի տեսանկարահանելուն՝ ՀՎ-ի թեկնածուն ասաց. «Ասեմ, որ ներկայումս հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Ես ասեմ հետեւյալը՝ գիեք ինչ, մարդիկ այսօր փոփոխություններ են ուզում, ռեալ աշխատանք են ուզում, մարդիկ հոգնել են ինտրիգներից, տարբեր տիպի շոուներից, որ կազմակերպվում են: Ես կազմակերպված, խաղաղ քաղաքակիրթ ճանաչապարհով շարունակում եմ աշխատանքները, թե մյուսներն ինչով են զբաղվում, դա իրենց խնդիրներ:
Ցանակություն չուենմ մեկնաբանելու այդ փոխադարձ հակամարտությունը, որը նոր չէ, դա 20 տարուց ավել է»: Այն հարցին՝ ձեզ հետանպնդե՞լ են, գաղտնի նկարահանե՞լ են այս ընթացքում, բանախոսը պատասխանեց. «Ինձ չեն հետապնդել, չեն էլ կարող հետապնդել»:
Արթուր Միսակյանը հայտնեց նաեւ, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածուներ Արամ Դանիելյանին եւ Սասուն Միքայելյանին հրավիրում է հեռուստաբանավեճի: «Բա ինչ պետք է ասեր Նիկոլ Փաշինյանը, հո չէր ասելու ժողովրդի թեկածուն Արթուր Միսակյան է, թող ասի, ոչ մի խնդիր չկա: Ես կարծում եմ, որ ժողովուրդն ինքը կորոշի թե ով է իր թեկնածուն, ոչ ոք իրավունք չուն ժողովրդի անունից հանդես գալու»,- ասաց Արթուր Միսակյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցազրույցներից մեկում արված այն հայտարարությանը, որ Սասուն Միքայելյանը ժողովրդի թեկնածուն է: