26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայտնաբերվել է կնոջ դի՝ պոլիէթիլենային տոպրակը գլխին փաթաթված

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1978թ. ծնված Լ.Քերոբյանի մահվան դեպքի առթիվ. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2016 թվականի մարտի 20-ին՝ ժամը 16:15-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ իր բնակարանի միջանցքում պառկած հայտնաբերվել է 1978թ. ծնված Լիկա Քերոբյանի դին՝ պոլիէթիլենային տոպրակը գլխին փաթաթված։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ դատաբժշկի հետ միասին։ Նախնական տվյալներով՝ կինն ինքնասպանություն է գործել 2016 թվականի մարտի 20-ին` ժամը 11:30-ից մինչև ժամը 16:00-ն ընկած ժամանակահատվածում, պոլիէթիլենային տոպրակը գլխին փաթաթելով շնչահեղձ լինելու միջոցով։

Դիակի հայտնաբերման մասին ահազանգել է տուժածի մորաքրոջ աղջիկը՝ նշելով, որ  Լ.Քերոբյանի կողմից զանգերին չարձագանքելու պատճառով անհանգստացել են,  բացել դուռը և հայտնաաբերել դիակը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ