10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Ինչ է ակնկալում “Ժառանգությունն” արտահերթ նիստից

Քիչ առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ավարտվեց ԱԺ “Ժառանգություն”, ՀՅԴ եւ ՀՀԿ խմբակցությունների ղեկավարների հետ նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու ձեւաչափի փնտրտուքի նպատակով կայացած հանդիպումը:

“Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որի Հովիկ Աբրահամյանին առաջարկվել է հրավիրել արտահերթ նիստ եւ քննարկել խնդիրը:

‘’Երկրում իսկապես լարված իրավիճակ է եւ խորհրդարանն իրավունք չունի անմասն մնալ այս գործընթացներից, պարտավոր է որոշակի դիրքորոշում արտահայտել’’,-նշեց նա:

Ռուբեն Հակոբյանը տեղեկացրեց, որ առաջարկությունն առայժմ կքննարկեն խմբակցությունները: Հարցին` ինչ է առաջարկում ՀՀԿ-ն, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց.’’Առայժմ զրույցի մակարդակով կարծես թե համաձայն են, բայց վերջնական որոշում կկայացնեն քննարկումից հետո’’:

Ինչ է ակնկալում “Ժառանգությունը” արտահերթ նիստից: ’’Սա այն դեպքն է , որ ԱԺ-ն այս պահին իրավունք չունի  չանդրադառնալ այս հարցին: Իհարկե, կարելի է ենթադրել, որ մեծամասնությունը ցանկացած հայտարարություն կարող է անել այդ նիստին, բայց մենք նաեւ պետք է առաջարկենք, որ դա լինի բաց քննարկում, գուցե ուղիղ միացումով ժողովուրդը ինքը լսի կողմերի արգումենտները’’:

Նրա խոսքով, սա նաեւ հասարակական կարծիքի ձեւավորմանը կնպաստի եւ այս նախաձեռնության կյանքի կոչելուց կշահի միայն պետությունը:

Henaran.am-ի հարցին, թե հանրահավաքային շարժման հետագա քայլերն արդյո՞ք կախված կլինեն այս արտահերթ նիստի արդյունքներից, Հակոբյանը պատասխանեց.’’Սա զուտ խորհրդարանական ձեւաչափով քննարկում է լինելու, բայց իհարկե, կախված նրանից, թե ինչ փաստաթուղթ կընդունենք եւ ինչ տրամադրություն կլինի, համաձայն դրա զարգացումներ կլինեն’’:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ