Ինչո՞ւ ԲՀԿ-ն չի մասնակցում
”Հանրահավաքին ՀՅԴ-ը մասնակցել է, բայց ես իրականում նախագահի մասին արտահայտություն չեմ տեսել նրանց հայտարարությունում, չէր նշվել, որ նրանք ճանաչում են Րաֆֆի Հովհաննիսյանին` որպես ընտրությունները հաղթած թեկնածու”,-այսօր ”Հենարան” ակումբում ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին ՀՅԴ-ի մասնակցության մասին ասաց քաղաքագետ, ”Կովկաս” ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: ՀՅԴ-ն այժմ օգտագործում է առիթը, որպեսզի ինչ-որ կերպ իր ընտրազանգվածի մոտ վերականգնի քաղաքական դիրքերը:
Ինչով է բացատրվում այն, որ ԲՀԿ-ը բավական պասիվ է, չի շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և չի մասնակցում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին: Ըստ քաղաքագետի` ԲՀԿ-ը ցանկանում է պահպանել “ստատուս-քվո”: ”ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի քաղաքական նպատակները տարբեր են, ԲՀԿ-ի դեպքում ստատուս քվոն պահպանելու խնդիր կա”:
Ծառուկյանի նախագահի ընտրություններին չառաջադրվելու որոշումից հետո դժվար թե մոտագա ապագայում ստատուս-քվոն պահպանելու ավելի բարենպաստ պայմաններ ունենար ԲՀԿ-ը, քան այս պահին: Սրանով է պայմանավորված, որ նա չի արձագանքել ոչ ճանաչելով գործող նախագահի հաղթանակը, ոչ միանալով Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին”,-հավելեց քաղաքագետը: