Րաֆֆին լեգիտիմացրեց Սերժ Սարգսյանին. քաղաքագետ
՛՛Ի տարբերություն բոլոր ընտրությունների՝ այս պահի նախընտրական փուլերը մենք արդեն անցել ենք, և այն, ինչ ունենք ներկայումս, փորձ է Րաֆֆիի կողմից օգտագործել այն լուրջ քաղաքական ռեսուրսը, որը որ ստացել է նա ձայների միջոցով:
Ելնելով Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերից՝ թվում է, թե ինքը փորձում է խուսափել գունավոր հեղափոխությունից: Հովհաննիսյանը ընտրել է քաղաքական պայքարի մի ձև, երբ նա չի ճանաչում ընտրությունների արդյունքը, սակայն իր պայքարը չի վերածում ուժայինի՛՛,- այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ասաց ՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Քաղաքագետը նշեց, որ այս հետընտրական զարգացումները տարբերվում են նախորդներից նաև նրանով, որ առաջին անգամ առաջին ու երկրորդ տեղը գրաված նախագահի թեկնածուները հանդիպեցին ու նույնիսկ կատակեցին: Ըստ քաղաքագետի՝ այդ հանդիպումը հնարավորություն տվեց նախագահ Սերժ Սարգսյանին ցույց տալ իր լեգիտիմ լինելը:
Ինչ վերաբերում է սկսված պաշտոնանկություններին, ապա Մինասյանը ընդգծեց, որ դրանք կարող են հիասթափեցնել այն մարդկանց, ովքեր կարծում էին, որ այս ընտրություններն անարդյունք կանցնեն: