25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

«Պետք է ավելի լավ տարբերակ մտածել»

ԱԺ Պետակաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր խորհրդարանական խմբակցությունների մասնակցությամբ քննարկում է անցկացնում ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ հանձնաժողովը պատրաստ  է լսել  յուաքանչյուր քննարկում: Հովհհաննես Սահակյանը հիշեցրեց, որ բնականաբար, լինելու են առաջարկներ, որոնք չեն ընդունվի, բայց  այդ հանգամանքն անպայման կհիմնավորվի:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքի նախագծի հիմնական դրույթները:

«Նախագծի վրա աշխատանքները շարունակվում են:  Ընտրական օրենսգիրքը պիտի  պարունակի այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս կանխել ընտրախախտումները»

Դավիթ Հարությունյանը կարևորեց էլեկտրոնային սարքերի կիրառումը, որոնց շնորհիվ մարդկային գործոնը նվազագույնի է հասցվում: Ըստ Դավիթ Հարությունյանի` այս մեթոդը կիրառվում է զարգացած երկրներում և արդյուքը դրական է:

Դավիթ Հարությունյանն անդրադարձավ նաև ընտրատեղամասներում ԶԼՄ ներկայացուցիչների թվի սահմանափակմանը: Վերջինս նշեց, որ պետք է ավելի լավ տարբերակ մտածել ու մշակել այնպիսի մեխանիզմ, որ լրագրողի անվան տակ թաքնված վստահված անձինք չմտնեն տեղամաս և որ լրագրողի անվամբ տեղամասում գործի նա, ով իսկապես լրագրող է:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ