24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հին օրերի հպարտությամբ. օդաչուները չեն լռում/վիդեո/

Կառավարության շենքի դիմաց այսօր` մարտի 17-ին  նոր պաստառներով իրենց բողոքի ակցիան էին անում հաշմանդամ օդաչուները:

«Հայկական ավիաուղիների» նախկին օդաչուները, որոնք հաշմանդամ են դարձել մասնագիտական պարտականությունները կատարելիս, դատարանի որոշմամբ պետք է նպաստ ստանան, սակայն, ինչպես նրանք են պատմում, 2006 թվականից այս կողմ նրանց հասանելիք գումարները չեն տրվում:

«Ամեն անգամ մեր պաստառները թարմացնում ենք այն հույսով, որ մեր ղեկավարների ուղեղները ևս կթարմացվեն և ուշադրություն կդարձնեն մեր վրա: Հիմա մեզ մոտ այնպես է, որ մեր ղեկավարները մտածում են իրենց գրպանները լցնելու մասին, ոչ թե հաշմանդամների մասին: Միջազգային կառույցների դիմաց դերասանություն են անում, որ իրենց երկրի քաղաքցաիով հետաքրքրված են, բայց դա այդպես չէ.»,- ասաց նախկին օդաչու, հրամանատար Սեյրան Սարգսյանը:

Օդաչուները Կառավարության մոտ գալիս են իրենց հին օրերի հպարտության խորհրդանիշ հագուստներով: Նրանք նկատում են, որ պետք չէ ուրանալ արածը, իսկ իրենք օդ են բարձրացել նվիրումով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ