24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մարտի 28-ի փոխարեն կաշխատենք` ապրիլի 2-ին

Հայաստանյայց առաքելական եկեղեցու օրացույցով տաղավար տոներին հաջորդող երկուշաբթին նշվում է որպես ննջեցյալների հիշատակի օր: Այսօր ՀՀ կառավարության նիստում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ասաց, որ թեև տաղավար տոները 5-ն են, սակայն մեզանում առավել տարածվածը 3-ն են:

«Դրանցից մեկը պետականորեն, օրենքի ուժով համարվում է ոչ աշխատանքային, դա հունավարի 7-ն է, բայց 2 այլ օր էլ գոյություն ունի, երբ ավանդույթի համաձայն, մարդիկ այցելում են գերեզմաններ: Այս տարի Սուրբ Հարության տոնը մարտի 27-ին է, և դրա հաջորդ օրը՝ մարտի 28-ը, ավանդական օրերից մեկն է: Այդ իսկ պատճառով առաջարկվում է այդ աշխատանքային օրը տեղափոխել ապրիլի 2-ով, և մարտի 28-ը հայտարարել ոչ աշխատանքային, փոխարենն աշխատել ապրիլի 2-ին»,- հայտարարեց Դավիթ Հարությունյանը:

Նա նշեց նաև, որ նմանատիպ մեկ օր ևս կա, դրա մասին լրացուցիչ կհայտնի:

«Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխությունները նախապատրաստված են և շատ շուտով կներկայացվեն բոլոր գերատեսչություններին, որպեսզի ընդհանուր կարծիք ունենանք»,- ասաց Դ հարությունյանը` հավելելով, որ վերանայում են տոները, երբ որոշ տոներ, որոնք սկզբունքորեն նաև անցյալում ոչ աշխատանքային են եղել, պատրաստ են դրանք դարձնել աշխատանքային, որոշ նոր տոներ առաջարկելու են դարձնել ոչ աշխատանքային:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ