05 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

Քաղաքաշինական վերահսկողություն՝ միջազգային չափանիշներին համապատասխան

Քաղաքաշինության նախարարությունում տեղի է ունեցել քաղաքաշինական վերահսկողության միջազգային փորձը թեմայով աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում նախարարի խորհրդականը բնագավառի մասնագետներին է ներկայացրել մասնավորաբար ԱՄՆ-ում կիրառվող փորձը և հարևան ԻԻՀ-ում կիրառվող քաղաքաշինական վերահսկողության ողջ փաթեթը՝ գոյություն ունեցող մեխանիզմների և մեթոդների համատեքստում:

Խորհրդակցության ընթացքում ծավալված շահագրգիռ քննարկման արդյունքում նախարարն առաջարկել է նախարարության քաղաքաշինական տեսչության մասնագետներին՝ ներկայացնել տեղեկանք-հիմնավորում՝ քաղաքաշինական վերահսկողության ոլորտը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու առումով, ինչը հնարավորություն կտա գործառույթն իրականացնել առավել արդյունավետ՝ գործնականում նպաստելով ինքնակամ ձևախեղումներից կառույցներն ապահովագրելուն և դրանք ավելի անվտանգ դարձնելուն:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ